ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հոգևորի անտեսումը հանգեցնում է մարդու ազատ զարգացման սահմանափակման

Հոգևորի անտեսումը հանգեցնում է մարդու ազատ զարգացման սահմանափակման
03.07.2024 | 07:44

Հոգևոր արտ` ամենակարևորը մեր ինքնության պահպանման, զարգացման և լավ ու առողջ սերմերի բարիքը տարածելու համար։ Այո, ամենակարևորը, բայց և` ամենադժվար ստեղծվողն ու հասանելին: Անհատական առումով այն հոգու կենդանական և բանական մասերի միաձուլումն է վերջնանպատակում ` դրանց զգայական և հայեցողական ճանաչողության ողջ տիրույթներով հանդերձ։ Հանրային առումով միասնական ստեղծագործական ողջ ներուժն է` սնուցված արարչակարգից մինչև կենսագործունեության բոլոր ոլորտները։ Սակայն զարմանալի է, որ թեև մեր մշակույթը խարսխված է մարդկային ու աստվածային իրողությունների հոգևոր ընկալումների վրա, նրա այս հիմնական առանցքը անտեսված է։ Եվ զավեշտալի է, որ մեր մշակույթի ուսումնասիրությամբ զբաղվում են հիմնականում աթեիստ գիտնականները, որոնք հաճախ հոգևորը նույնացնում են մտավորի հետ` այդպես էլ չհանգելով վերջնական ավարտուն արդյունքի։ Այս կիսատության պատճառով խախտվում են նաև մեր ինքնությանը բնորոշ արժեքները։ Իսկ ողջ աշխարհում հոգևորի անտեսումը հանրային ու քաղաքական կյանքում հանգեցնում է մարդու դերի ու նրա ազատ զարգացման սահմանափակման: Այսպիսով, սիրելինե՛րս, մտածենք, թե ինչ ենք սերմանում մեր եռաշերտ արտերում` չմոռանալով «վերին արտի ցորենի» մասին: Դա այն արտոնյալ մասրաչափ ցորենն է, որը նախ հիշատակվում է էպոսում որպես աշխարհում արդարության հաստատման ցուցիչ,, ապա նաև Ավետարանում` արդեն բազում բերք տալու` հանուն կյանքի հարատևման։ Աստված պահապան և օգնական մեզ բարիքներ սերմանելու գործում։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 6048

Մեկնաբանություններ